BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Ե՛վ բիենալե, և՛ մասնագիտական տոն առաջին անգամ

Ե՛վ բիենալե, և՛ մասնագիտական տոն առաջին անգամ
06.10.2014 | 14:10

«Յուրաքանչյուր երկու տարին մեկ Երևանը կդառնա հայ ճարտարապետների այն հարթակը, որտեղ կցուցադրվեն նրանց կատարած աշխատանքները։ Կլինեն սեմինարներ, մաստեր-կլասներ, երիտասարդները կցուցադրեն և մենք կհասկանանք, թե ինչ ուղղությամբ են գնում և ճարտարապետության զարգացման հայկական պատմության այս շրջանում մեզ ինչ խնդիրներ են հուզում, ինչ քայլեր պետք է կատարենք, որ կարողանանք մեզ համար կարևոր այս ոլորտը զարգացնել»,- օգոստոսի 23-ին, որպես քաղաքաշինության նախարար իր առաջին ասուլիսում ասել էր անվանի ճարտարապետ Նարեկ Սարգսյանը։ Եվ ահա հոկտեմբերի 6-ին մեկ ամիս 13 օր անց առաջին անգամ Երևանում ազդարարվելու է համահայկական ճարտարապետական բիենալեն։

Քաղաքաշինության նախարարության ճարտարապետության ազգային ինստիտուտ-թանգարանում հոկտեմբերի 6-ից նոյեմբերի 6-ին քսան երկրներից 160 ճարտարապետներ կներկայացնեն իրենց աշխատանքները։ «Բիենալեն կարելի է երիտասարդ համարել, քանի որ 160 մասնակիցներից մեծ թիվ են կազմում մինչև 35 տարեկան ճարտարապետները։ Բնականաբար, մասնակցում են և՛ փորձառու անհատ ճարտարապետներ, և՛ նախագծային ինստիտուտներ։ Ներկայացված աշխատանքները նույնպես բազմազան են` ճարտարապետական նախագծերի, համալիրների և ճարտարապետական փոքր ձևերից զատ, մասնագիտական տեսական նյութեր, ֆիլմեր և ելույթներ են պատրաստված»,- մեզ հետ զրույցում ասաց ճարտարապետական ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանը, նշելով, որ բիենալեի կազմակերպման գաղափարն ու նախաձեռնողը քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն է։
Նշենք, որ բիենալեին մասնակցում են Իտալիայի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Արգենտինայի, Հայաստանի, ՌԴ-ի, ՈՒկրաինայի, Վրաստանի, Իրանի, Կատարի և Թուրքիայի ճարտարապետներ։
Ի դեպ, հոկտեմբերի 6-ին առաջին անգամ պաշտոնապես կտոնվի նաև ճարտարապետների մասնագիտական օրը։ «2009-ից փորձում ենք կառավարությանը հասկացնել, որ ճարտարապետները ևս արժանի են մասնագիտական օր ունենալու և, ի վերջո, միայն 2014-ին այն հաստատվեց շնորհիվ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի»,- մեզ հետ զրույցում նշեցին ճարտարապետները։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1576

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ